Պենտագոնը թուրքական ընկերությունների հետ Ինջիրլիք ավիաբազայում աշխատանքների պայմանագիր է կնքել
https://parstoday.ir/hy/news/world-i114896-Պենտագոնը_թուրքական_ընկերությունների_հետ_Ինջիրլիք_ավիաբազայում_աշխատանքների_պայմանագիր_է_կնքել
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը թուրքական մի շարք ընկերությունների հետ կնքել է Ինջիրլիք ավիաբազայում (Ադանայի նահանգ, Թուրքիա) շինարարական աշխատանքներ կատարելու պայմանագիր՝ մինչեւ 2024 թվականի վերջը ժամկետով եւ ընդհանուր 95 մլն դոլար գումարով, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պենտագոնի մամուլի ծառայությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2019 13:08 Asia/Tehran
  • Պենտագոնը թուրքական ընկերությունների հետ Ինջիրլիք ավիաբազայում աշխատանքների պայմանագիր է կնքել

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը թուրքական մի շարք ընկերությունների հետ կնքել է Ինջիրլիք ավիաբազայում (Ադանայի նահանգ, Թուրքիա) շինարարական աշխատանքներ կատարելու պայմանագիր՝ մինչեւ 2024 թվականի վերջը ժամկետով եւ ընդհանուր 95 մլն դոլար գումարով, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պենտագոնի մամուլի ծառայությանը:

«Թուրքական 8 շինարարական ընկերությունների ընդհանուր 95 մլն դոլար գումարի պայմանագիր է տրվել՝ Թուրքիայում ԱՄՆ ՌՕՈՒ ավիաբազայում զինվորական կից ենթակառուցվածքի ընդհանուր նշանակության տարրերի շինարարության նախագծման եւ շինաշխատանքների անցկացման համար: Աշխատանքներն ավարտվելու են 2024 թվականի դեկտեմբերի 31-ին»,- նշված է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Ամերիկյան կողմից պայմանագիրը ստորագրած կառույցներից մեկն է 39-րդ ֆինանսական էսկադրիլիան, որը տեղակայված է Ինջիրլիք ավիաբազայում:

Ներկայումս Ինջիրլիք ավիաբազայում է տեղակայված ԱՄՆ ՌՕՈՒ 39-րդ ավիացիոն թեւը:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը կարող է ԱՄՆ-ի համար փակել Ինջիրլիք ավիաբազան, եթե Վաշինգտոնը որոշի Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանել ռուսական Ս-400 ԶՀՀ ձեռք բերելու պատճառով:

 

news.am