Հեղուկացված գազ Եվրոպա արտահանելու առումով Ռուսաստանը գերազանցել է ԱՄՆ-ին
Ռուսաստանի էներգետիկայի նախարարը հայտարարել է.«Այս երկիրը Եվրոպայի հետ հեղուկացված գազի առևտրի ոլորտում վստահելի դիրք ձեռք բերելով, գերազանցել է ԱՄՆ-ին»:
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն այսօր ռուսական RBK TV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է.«Այս երկիրն ապահովում է Եվրոպայի գազի 20, իսկ ԱՄՆ-ը՝ 13 տոկոսը, մինչդեռ Ռուսաստանը երեք տարի հեղուկացված գազ Եվրոպա արտահանելու առումով որևէ տեղ չէր զբաղեցնում»:
Նովակը հավելել է.«Գործադրման փուլին հանձնվելիք նախագծերից անկախ, ներկայումս Ռուսաստանը մոտ 12-13 միլիոն տոննա գազ է արտահանում Եվրոպա, իսկ ԱՄՆ-ն չնայած իր արտահանումների ծավալի ավելացմանը, 9 միլիոն տոննա գազ է արտահանում Եվրոպա և այս բնագավառում զիջում է Ռուսաստանին»: