Վանգ Յի. Չինաստանը մշտապես եղել է ՀԳՀԾ-ի պահպանման կողմնակիցը
Չինաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ այս տարվա ընթացքում Պեկինը աջակցել է ՀԳՀԾ-ին և մյուս կողմերին նույնպես կոչ է արել հավաըտարիմ մնալ իրենց պարտավորություններին:
Չորեքշաբթի օրը, Չինաստանի Ժողովրդական թերթին տված հարցազրույցում, Վանգ Յին, անդրադառնալով 2019թ ընթացքում իր երկրի դիանագիտական գործունեությանը և Արևմտյան Ասիայում Պեկինի դերին, ասել է. «Չինաստանը միշտ եղել է Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման կողմնակից և կարևոր դերակատարություն է ունեցել այնպիսի հարցերում, ինչպիսիք են ՀԳՀԾ-ի պահպանումը, պաղեստինյան հարցի խաղաղ լուծումը և սիրիական հարցը»:
Չինաստանի ԱԳ նախարարը քննադատել է ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունը, նշելով, որ այլ երկրների ներքին գործերին միջամտելու Վաշինգտոնի քաղաքականությունը ձախողել է:
Չինաստանը մշապես շեշտել է ՀԳՀԾ-ի նկատմամբ իր կայուն աջակցությունը և դեմ է արտահայտվել հակաիրանական պատժամիջոցներին: