Հնդկական օվկիանոսի հյուսիսում մեկնարկել է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ծովային զորավարժությունը
Հնդկական օվկիանոսի հյուսիսում մեկնարկել է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ծովային զորավարժությունը՝ «Խաղաղություն, բարեկամություն և կայուն անվտանգություն՝ համագործակցության և հավաքական միասնության ստվերում» ուղերձով:
Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ղոլամռեզա Թհանին: Նա հավելել է. «Հնդկական օվկիանոսի հյուսիսայինշրջանը ապահով տարածաշրջան է և այդ ապահովությունը հաստատել է Իրանի ծովուժը»:
Նա հավելել է, որ Իրանին հնարավոր չէ մեկուսացնել: Նա հավելել է. «Այս զորավարժության անցկացումը վկայում է, որ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները հասել են բարձր մակարդակի և շարունակվելու են նաև հետագա տարիներին»:
Ծովային առևտրի անվտանգության ուժեղացումը, ծովահենության և ծովային ահաբեկչության դեմ պայքարը, տեղեկատվության փոխանակումը ծովային փրկության ոլորտում, ինչպես նաև գործնական և մարտավարական փորձի փոխանակումը, զորավարժության գլխավոր նպատակներից են: