Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այցով կմեկնի Սաուդյան Արաբիա
https://parstoday.ir/hy/news/world-i1150-Ահմեդ_Դավութօղլուն_պաշտոնական_այցով_կմեկնի_Սաուդյան_Արաբիա
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այս շաբաթ պատրաստվում է եռօրյա պաշտոնական այցով մեկնել Սաուդյան Արաբիա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2016 18:38 Asia/Tehran
  • Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այցով կմեկնի Սաուդյան Արաբիա

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այս շաբաթ պատրաստվում է եռօրյա պաշտոնական այցով մեկնել Սաուդյան Արաբիա:

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` այցի նպատակը Սիրիայի 5-ամյա պատերազմին վերջ դնելու հարցի շուրջ բանակցությունն է:

Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ այցի ընթացքում, որը մեկնարկում է հունվարի 29-ին, Դավութօղլուն հանդիպումներ կունենա ինչպես մայրաքաղաք Էր-Ռիադում, այնպես էլ Ջեդայում:

Նշվում է, որ Դավութօղլուն կքննարկի երկու երկրների միջև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: Ակնկալվում է, որ թուրք վարչապետը կայցելի նաև Մեքքա: