Ուկրաինայի և Ռուսաստանի կառավարությունների միջև մեկնարկել է բանտարկյալների փոխանակման ծրագիրը
Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են Դոնբասի շրջանում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանտարկյալների փոխանակման ծրագրի մեկնարկի մասին:
Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ կիրակի օրը, 55 բանտարկյալ փոխանցվել է Կիևի իշխանություններին և 87 բանտարկյալ՝ Մոսկվային:
Ուկրաինայի արևելան շրջանի պաշտոնյաները հայտարարել են, որ մոտավորապես 170 հոգու ճակատագիրը դեռևս մնում է անորոշ:
Շաբաթ օրը Մոսկվայի և Կիևի միջև բանտարկյալների փոխանակման մասին հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Ուկրաինայում Զելենսկու նախագահության մեկնարկցի հետո, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը փոքր-ինչ նվազել է:
Այս երկրի արևելքում բանակի և ընդդիմադիրների միջև բախումների հետևանքով, 2014թ մինչ այսօր զոհվել է ավելի քան 13 հազար մարդ: