Ավելացել է Ադրբեջանի գազի արտահանումը Թուրքիա
Դեկտեմբեր 30, 2019 08:32 Asia/Tehran
Այս տարի Ադրբեջանի բնական գազի Թուրքիա արտահանման ծավալը կազմել է 7 միլիարդ 790 միլիոն խորանարդ մետր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 30 տոկոսով:
Արան Նյուզ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, անցած 11 ամիսների ընթացքում Թուրքիան Ադրբեջանից ներկրել է 7.8 մլրդ խորանարդ մետր բնական գազ:
Այս տարվա 11 ամիսներին 12 միլիարդ 210 միլիոն խորանարդ մետր բնական գազի արտահանման ծավալով Ռուսաստանն առաջին տեղում է, իսկ Ադրբեջանը՝ երկրորդ:
Թուրքիան ավելի քան վեց միլիարդ խորանարդ մետր բնական գազի արտահանմամբ երրորդ տեղում է կանգնած:
ԱՆցած 11 ամիսների ընթացքոըն Թուրքիայում բնական գազի ներկրման ծավալը կազմել է 31 մլրդ 630 միլիոն խորանարդ մետր:
Պիտակ