Ռուսաստան. ԱՄՆ-ն ձգտում է փոխել տարածաշրջանի հավասարումները
https://parstoday.ir/hy/news/world-i115236-Ռուսաստան._ԱՄՆ_ն_ձգտում_է_փոխել_տարածաշրջանի_հավասարումները
Ռուսաստան. ԱՄՆ-ն ձգտում է փոխել տարածաշրջանի հավասարումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2020 05:08 Asia/Tehran
  • Ռուսաստան. ԱՄՆ-ն ձգտում է փոխել տարածաշրջանի հավասարումները

Ռուսաստան. ԱՄՆ-ն ձգտում է փոխել տարածաշրջանի հավասարումները:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, գեներալ Սուլեյմանիի սպանությունը որակել է որպես Վաշինգտոնի հոռետեսության ու կասկածամտության գագաթնակետը:

Զախարովան իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գեներալ Սուլեյմանիի սպանությունը տարածաշրջանի  լարվածությունը սրելուց բացի, այլ հետևանք չի ունենալու, ինչը բացասաբար է ազդելու միլիոնավոր մարդկանց կյանքի վրա»:

Զախարովան մի հարցազրույցում նշել է, որ ԱՄՆ-ը Բաղդադում ավիահարվածներ է իրականացնում, այնուհետև ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ անում հետաքննություն անցկացնել Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցերի կապակցությամբ:

ԻՀՊԿ-ն այսօր հատսատել է, որ Բաղդադի օդանավակայանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած ավիահարձակման հետևանքով, զոհվել է Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սուլեյմանին: