Մոսկվան կարևորել է ՀԳՀԾ-ի կայուն իրագործման անհրաժեշտությունը
(last modified Tue, 07 Jan 2020 14:32:50 GMT )
Հունվար 07, 2020 18:02 Asia/Tehran
  • Մոսկվան կարևորել է ՀԳՀԾ-ի կայուն իրագործման անհրաժեշտությունը

ՌԴ ԱԳ նախարարությունը, հերթական անգամ ընդգծելով, որ ՀԳՀԾ-ով ստանձնած իրր պարտավորությունների կրճատման Իրանի 5-րդ քայլը վտանգավոր չէ, ՀԳՀԾ-ն ստորագրած երկրներին կոչ է արել նախադրյալներ ստեղծել այս համաձայնության կայուն իրագործումը վերսկսելու համար:

ՌԴ ԱԳ նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է.«Մենք մեր բոլոր գործընկերներին կոչ ենք անում չլքել  ՀԳՀԾ-ով սահմանված ճանապարհը և նախադրյալներ ստեղծել համաձայնագրի կայուն իրագործման վերսկսման համար»:

ՌԴ ԱԳ նախարարությունը հերթական անգամ անդրադառնալով Համատեղ գործողությունների համապափակ ծրագրով ստանձնած իր պարտավորությունները կրճատելու Իրանի 5-րդ քայլին, հայտարարել է.«Ուրանի հարստացման շրջանակում կարողությունների զարգացման ոլորտում ՀԳՀԾ-ի շրջանակում սահմանափակությունները մի կողմ դնելու Իրանի քայլերը, սպառնալիք չեն միջուկային զենքերի տարածման ոլորտում»:

Իրանի իսլամական հանրապետության կառավարությունը կիրակի երեկոյան հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ չեղարկում է ուրանի հարստացման, հարստացված նյութերի քանակի և  հետազոտության ու զարգացման  ոլորտներում սահմանված սահմանափակումները: