Բրիտանիան մերժեց ՀԳՀԾ-ից հեռանալու Թրամփի առաջարկը
Բրիտանիայի կառավարությունը մերժել է ՀԳՀԾ-ից դուրս գալու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը և հայտարարել է, որ համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի Լոնդոնի համար:
Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը ի պատասխան Դոնալդ Թրամփի ՝ Միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին պահանջին, հայտարարել է.«Մենք խորապես անհանգստացած ենք Իրանի կողմից միջուկային համաձայնագրի սահմանափակուների հետագա կրճատման քայլերի մասին, բայց մենք շարունակում ենք ՀԳՀԾ-ին նայել, որպես մեր անվտանգության կարևոր պայմանագիր»:
Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում նշված է.«Մենք հավատում ենք, որ համաձայնությունը ձեռք է բերվել դիվանագիտության միջոցով որի նպատակն է կանխել միջուկային զենքերի տարածումը:
ՀԳՀԾ-ի եվրոպական կողմի ուխտադրժությունից հետո, Իրանը հունվարի 5-ին հայտարարեց որ հինգերորդ քայլով կրճատում է ՀԳՀԾ-ի իր պարտավորությունները: