Ֆրանսիայի ԱԳ նախարարը մեղադրանք է հնչեցրել Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագրի դեմ
Հունվար 10, 2020 12:37 Asia/Tehran
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Իրանին մեղադրել է ՀԳՀԾ-ն խախտելով միջուկային զենք արտադրելու մտադրություն ունենալու մեջ:
ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում, Ժան Իվ Լը Դրիանը նշել է. «Եթե Իրանը շարունակի խախտել միջուկային գործարքն ապա առաջիկա մեկ-երկու տարում ամենայն հավանականությամբ կկարողանա միջուկային զենք արտադրել»:
Նշելով, որ Թեհրանը խախտել է ՀԳՀԾ-ն, նա կրկնել է Իրանի խաղաղանպատակ միջուկային ծրագրի դեմ ուղղված սմեղադրանքները:
Հունվարի 5-ին, Իրանը հայտարարեց ՀԳՀԾ-ով սահմանված իր բոլոր պարտավորությունների դադարեցման մասին:
Իրանի այս քայլն արվեց ի պատասխան եվրոպացիների կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունների չկատարման:
Պիտակ