Հարցում. Թրամփի ահաբեկչական գործողությունը ԱՄՆ-ը դարձրել է ավելի անապահով
Միացյալ Նահանգներում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ Թրամփի վարչակազմին մեղադրում են գեներալ Սուլեյմանի սպանության համար, քանի որ կարծում են, որ դա նրանց երկիրը դարձրել է ավելի անապահով:
Հակառակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի այլ պաշտոնատար անձանց պնդումներին, հասարակական կարծիքը կարծում է, որ ԻՀՊԿՂոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը ԱՄՆ-ին ավելի անապահով է դարձրել:
Ipsos ինստիտուտի կողմից ամերիկյան USA Today թերթի համար անցկացված սոցհարցման տվյալների համաձայն՝ ամերիկացիների 55 տոկոսը համոզված է, որ գեներալ Սուլեյմանի սպանությունը իրենց երկիրն ավելի անապահով է դարձրել:
Հարցվածների 46 տոկոսը նշել է, որ Սուլեյմանիի սպանությունը պատճառ կդառնա, որ Իրանը հարձակվի Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի շահերի վրա