Պուտինը և Մերկելն ընդգծել են ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտութունը
Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարները համատեղ մամուլի ասուլիսում ընդգծել են Իրանի հետ միջուկային գործարքի պահպանման անհրաժեշտությունը:
Շաբաթ օրը, Մոսկվայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում, Վլադիմիր Պուտինն ասել է. «Ռուսաստանն ու Գերմանիան ընդգծում են Իրանի հետ միջուկային համաձայնագիրը պահպանելու անհրաժեշտությունը, իսկ եվրոպական երկրները պետք է այդ հարցում աջակցեն Իրանին»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նաև կոչ է արել գործարկել Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական փոխանակումների մեխանիզմը, որը հայտնի է որպես INSTEX:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես կարևորել է համաձայնագրի պահպաումը, նշելով, որ եվրոպացիները թերացել են իրենց ստանձնած պարտավորությունների կատարման գործում և բոլոր պատասխանատու կողմերը պետք է աշխատեն այս համաձայնագրի պահպանման ուղղությամբ: