Հազարավոր շոտլանդացիներ պահանջել են անկախանալ Բրիտանիայից
Շոտլանդիայի Գլազգո քաղաքում, հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով հանրաքվե անցկացնել Բրիտանիայից անկախանալու վերաբերյալ:
Ցույցին մասնակցել են հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ, տարբեր շարժումներ անդամներ, որոնք կրել են Շոտլանդիայի անկախությունը պահանջող գրություններով պաստառներ:
Բացի Շոտլանդիայի դրոշից, ցուցարարները կրել են նաև Կատալոնիայի անջատողականների դրոշը, որնք պահանջում են անկախանալ Իսպանիայից:
Վերջին հինգ տարիների ընթացքում, անկախացման շարժումը Շոտլանդիայիում բազմաթիվ նման ցույցեր է անցկացրել:
Անցա ամիս, Շոտլանդիայի առաջին վարչապետ Նիկոլաս Ստորջենը Լոնդոնի կառավարությանը կոչ էր արել իրեն օրինական լիազորություն տալ՝ Շոտլանդիայի անկախացման հանրաքվե անցկացնելու համար: