Ռուսաստանը նպատակ ունի Իրաքին S 300 և S 400 համակարգեր վաճառել
https://parstoday.ir/hy/news/world-i115648-Ռուսաստանը_նպատակ_ունի_Իրաքին_s_300_և_s_400_համակարգեր_վաճառել
Իրաքը վերսկսել է Ռուսաստանի հետ բանակցությունները՝ S 300 և S 400 զենիթա-հրթիռային համակարգեր գնելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է ՌԴ Դումայի ռազմական կոմիտեի տեղակալ՝ Ալեքսանդր Շերինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2020 07:34 Asia/Tehran
  • Ռուսաստանը նպատակ ունի Իրաքին S 300 և S 400 համակարգեր վաճառել

Իրաքը վերսկսել է Ռուսաստանի հետ բանակցությունները՝ S 300 և S 400 զենիթա-հրթիռային համակարգեր գնելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է ՌԴ Դումայի ռազմական կոմիտեի տեղակալ՝ Ալեքսանդր Շերինը:

Թեհրանում Իրաքի դեսպան Սաադ Ջավադ Ղանդիլը հայտարարել է, որ հավանաբար Իրաքը Ռուսաստանից կգնի ՀՕՊ այդ համակարգերը:

ՌԴ պաշտպանության նախարարության խորհրդի անդամ Իգոր Կորշենկոն նշել է, որ Բաղդադում ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիին սպանելու ԱՄՆ-ի ահաբեկչական քայլն ապացուցեց, որ Իրաքն ունի ՀՕՊ համակարգի արդիականացման:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը սպառնացել է, որ ցանկացած երկիր, Ռուսաստանից ՀՕՊ համակարգ գնելու դեպքում, Վաշինգտոնի կողմից տնտեսական շրջափակման կենթարկվի: