Ռաուսատանն արձագանքել է «ձգանի մեխանիզմի» գործարկմանը
https://parstoday.ir/hy/news/world-i115677-Ռաուսատանն_արձագանքել_է_ձգանի_մեխանիզմի_գործարկմանը
Երեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան «անընդունելի» է համարում վեճերի լուծման մեխանիզմն ակտիվացնելու եվրոպական «եռյակի» որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2020 04:04 Asia/Tehran
  • Ռաուսատանն արձագանքել է «ձգանի մեխանիզմի» գործարկմանը

Երեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան «անընդունելի» է համարում վեճերի լուծման մեխանիզմն ակտիվացնելու եվրոպական «եռյակի» որոշումը:

Ռիա Նովոստի լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՌԴ ԱԳ նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Մոսկվան անընդունելի է համարում եվրոպական երկրների կողմից  «ձգանի մեխանիզմի» գործարկումը:

Նախարարությունը հայտարարել է, որ Ռուսատսանը չի ընդունում եվրոպական եռյակի որոշումը, քանի որ այն հակասում է ՀԳՀԾ-ի նպատակներին:

Երեքշաբթի օրը տարածած հաղորդագրությամբ, Գերմանիան, Ֆրանսիան ու Բրիտանիան հայտարարեցին  ՀԳՀԾ-ում առկա վեճերի լուծման համար նախատեսված «ձգանի մեխանիզմի» գործարկման մասին:

Այս մեխանիզմի լիարժեք գործարկման դեպքում, լիովին կվերականգնվեն ՄԱԿ-ի կողմից սահմանված հակաիրանական պատժամիջոցները: