Ռաուսատանն արձագանքել է «ձգանի մեխանիզմի» գործարկմանը
Երեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան «անընդունելի» է համարում վեճերի լուծման մեխանիզմն ակտիվացնելու եվրոպական «եռյակի» որոշումը:
Ռիա Նովոստի լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՌԴ ԱԳ նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Մոսկվան անընդունելի է համարում եվրոպական երկրների կողմից «ձգանի մեխանիզմի» գործարկումը:
Նախարարությունը հայտարարել է, որ Ռուսատսանը չի ընդունում եվրոպական եռյակի որոշումը, քանի որ այն հակասում է ՀԳՀԾ-ի նպատակներին:
Երեքշաբթի օրը տարածած հաղորդագրությամբ, Գերմանիան, Ֆրանսիան ու Բրիտանիան հայտարարեցին ՀԳՀԾ-ում առկա վեճերի լուծման համար նախատեսված «ձգանի մեխանիզմի» գործարկման մասին:
Այս մեխանիզմի լիարժեք գործարկման դեպքում, լիովին կվերականգնվեն ՄԱԿ-ի կողմից սահմանված հակաիրանական պատժամիջոցները: