ԱՄՆ-ը կվերանայի Իրաքին տրամադրվող ռազմական աջակցության հարցը
Վաշինգտոնը հայտարել է, որ կկրճատի Իրաքին տրամադրվող ռազմական աջակցության չափը, եթե Բաղդադն ԱՄՆ-ին պարտադրի իր զորուժը դուրս բերել այդ երկրից:
Չորեքշաբթի առավոտյան, Wall Street Journal- ը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը մտադիր է կրճատել Իրաքին տրամադրվող 250 միլիոն դոլարի ռազմական աջակցությունը, եթե Բաղդադը Վաշինգտոնից պահանջի իր զուրուժը դուրս բերել այդ երկրից:
Թերթի տրամադրության տակ հայտնված էլեկտրոնային նամակարգրության մեջ, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը և պաշտպանության նաարարությունը խորհրդակցել են Իրաքին տրամադրվող ռազմական աջակցությունը կրճատելու հարցի շուրջ:
Իրաքում ներկայումս տեղակայված է ամերիկացի 5300 զինծառայող:
Վերջերս Իրաքի խորհրդարանըք քվերակեց ամերիկյան զորուժն այդ երկրից դուրս բերելու օրինագծի օգտին: