Ամերիկյան Boeing ինքնաթիռի իրարահաջորդ խնդիրները
ԱՄՆ Ֆլորիդա նահանգից Շանհայ մեկնող Boeing ինքնաթիռը հարկադրված Է եղել վերադառնալ օդանավակայան՝ շարժիչի հետ կապված խնդրի պատճառով: Վերադարձի ճանապարհին ինքնաթիռն ավիավառելիք Է նետել մի քանի դպրոցների վրա:
Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, դեպքը տեղի է ունեցել հունվարի 14-ին: Տուժել է վեց դպրոց, որոնցից հինգը տարրական, մեկն՝ ավագ: Լոս Անջելեսի օդանավակայանի արևելյան հատվածում գտնվող տարրական դպրոցն ամենաշատն է տուժել:
Լոս Անջելեսի հրշեջ ծառայության տվյալներով, միջադեպի հետևանքով տուժել է 20 երեխա և 11 մեծահասակ:
Դպրոցների աշակերտների խոսքերով, ավիացիոն վառելիքը թափվել է նրանց գլխին ու դեմքին:
CNN հեռուստաալիքը հաղորդել է,որ Boeing 777-200 ինքնաթիռի վառելիքը թափվել է շարժիչի անսարքության պատճառով, և անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի ինքնաթիռը վերադառնա թռիչքի մեկնակետ։ Ավիավառելիքը դպրոցների վրա է նետվել արտակարգ վայրէջքի ժամանակ: