Չինաստանը դեմ է «ձգանի մեխանիզմի» ակտիվացմանը
Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը ցավ հայտնելով երեք եվրոպական երկրների կողմից «ձգանի մեխանիզմ» կոչվող Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում տարաձայնությունների կարգավորման մեխանիզմի ակտիվացման կապակցությամբ հայտարարել է. «Պեկինը համոզված է, որ այդ քայլը չի նպաստի հարցի լուծմանը և առկա լարվածությունների վերացմանը»:
Գենգ Շուանգն այսօր Պեկինում կայացած մամուլի ասուլիսում ասել է.«Չինաստանը համոզված է, որ Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման պատճառն այն է, որ Միացյալ Նահանգները միակողմանիորեն հրաժարվել է միջուկային համաձայնագրից, շրջանցել է միջազգային իրավունքներն ու պարտավորությունները և խոչընդոտել մյուս կողմերի պարտավորությունների կատարմանը»:
Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ՀԳՀԾ-ն բազմակողմ դիվանագիտության արդյունք է, որը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերով»: