Պուտինը մտահոգություն է հայտնել Արևմտյան Ասիայում հակամարտությունների կապակցությամբ
(last modified Thu, 16 Jan 2020 05:00:43 GMT )
Հունվար 16, 2020 08:30 Asia/Tehran
  • Պուտինը մտահոգություն է հայտնել Արևմտյան Ասիայում հակամարտությունների կապակցությամբ

Ռուսաստանի նախագահը նախազգուշացրեց, որ Արևմտյան Ասիայի հակամարտությունները կարող են հեշտությամբ տարածվել ամբողջ աշխարհում, և որ դա կանխարգելելն Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների պարտավորությունն է:

Չորեքշաբթի օրը, Պետդումայում  ունեցած ամենամյա ելությում, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արևմտյան Ասիայի հակամարտությունները կարող են հեշտությամբ տարածվել ամբողջ աշխարհում և դառնալ անվտանգությանն ուղղված լուրջ խնդիր: Նա հավելել է. «Հետևաբար, ԱԽ-ի բոլոր հինգ մշտական  անդամները պետք է չեզոքացնեն այն սպառնալիքները, որոնք կարող են հանգեցնել պատերազմների»:

Պուտինի խոսքերով. «Այժմ շատ կարևոր է քննարկել համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը»:

ՌԴ նախագահը նաև նշել է, որ իր երկիրը ներկայումս ապահով է և ունի գերժամանակակից զենքեր, որոնք որևէ այլ երկիր չունի: