Հինգ երկրների համատեղ հայտարարությունն ուկրաինական ինքնաթիռի վթարի վերաբերյալ
Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի և Բրիտանիայի ԱԳ նախարարները, որոն երկրների քաղաքացիները զոհվել են Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով, Լոնդոնում կայացած համատեղ հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ՝ դրական գնահատելով այս ուղղությամբ Իրանի համագործակցությունը և ընդգծելով դրա շարունակության անհրաժեշտությունը:
ԱԳ նախարաները, Կանադայում Լեհաստանի դեսպանատանն առանց Իրանի ներկայացուցչի կայացած հանդիպման ժամանակ, պայմանավորվածություն են ձեռք բերել ավիավթարի պատճառների շուրջ լիարժեք և թափանցիկ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ:
Հունվարի 8-ին, Թեհրան-Կիև չվերթն իրականացնող Boeing 737 օդանավը, թռիքչից րոպեներ անց կործանվեց, ինչի հետևանքով զոհվեցին ինքնաթիռի 176 ուղևորներն այդ թվում նաև անձնակազմի անդամները: