Նյուրնբերգյան դատավարության դատախազը մի նամակով դատապարտել է գեներալ Սուլեյմանիի սպանությունը
https://parstoday.ir/hy/news/world-i115782-Նյուրնբերգյան_դատավարության_դատախազը_մի_նամակով_դատապարտել_է_գեներալ_Սուլեյմանիի_սպանությունը
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների իրագործած հանցագործությունները քննողներից և Նյուրնբերգյան դատավարության ընթացքում ԱՄՆ-ի զինված ուժերը ներկայացնող գլխավոր դատախազն ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատարի սպանությունը միջազգային իրավունքի խախտում է որակել:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 17, 2020 12:14 Asia/Tehran
  • Նյուրնբերգյան դատավարության դատախազը մի նամակով դատապարտել է գեներալ Սուլեյմանիի սպանությունը

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների իրագործած հանցագործությունները քննողներից և Նյուրնբերգյան դատավարության ընթացքում ԱՄՆ-ի զինված ուժերը ներկայացնող գլխավոր դատախազն ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատարի սպանությունը միջազգային իրավունքի խախտում է որակել:

Բենջամին Ֆերենցը «Նյու Յորք Թայմզ» թերթին ուղղված նամակում գրել է, որ գեներալ Սուլեյմանիին սպանելու Դոնալդ Թրամփի հրամանը անօրինական է և խախտել է միջազգային բոլոր օրենքները:

Ֆերենցը, ով եղել է  երկրորդ համաշխարհայինի տարիներին նացիստական Գերմանիայի պատերազմական հանցագործությունները քննողներից, հայտարարել է. «ԱՄՆ-ը սպանեց մի երկրի բարձրաստիճան հրամանատարին, որի հետ պատերազմի մեջ չէր»:

Նա հավելել է. «Մարդիկ պետք է տեղյալ լինեն, որ ՄԱԿ-ը, Միջազգային քրեական դատարանը և Արդարադատության միջազգային դատարանն անտեսել են  ԱՄՆ-ի այդ քայլը»: