Նյուրնբերգյան դատավարության դատախազը մի նամակով դատապարտել է գեներալ Սուլեյմանիի սպանությունը
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների իրագործած հանցագործությունները քննողներից և Նյուրնբերգյան դատավարության ընթացքում ԱՄՆ-ի զինված ուժերը ներկայացնող գլխավոր դատախազն ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատարի սպանությունը միջազգային իրավունքի խախտում է որակել:
Բենջամին Ֆերենցը «Նյու Յորք Թայմզ» թերթին ուղղված նամակում գրել է, որ գեներալ Սուլեյմանիին սպանելու Դոնալդ Թրամփի հրամանը անօրինական է և խախտել է միջազգային բոլոր օրենքները:
Ֆերենցը, ով եղել է երկրորդ համաշխարհայինի տարիներին նացիստական Գերմանիայի պատերազմական հանցագործությունները քննողներից, հայտարարել է. «ԱՄՆ-ը սպանեց մի երկրի բարձրաստիճան հրամանատարին, որի հետ պատերազմի մեջ չէր»:
Նա հավելել է. «Մարդիկ պետք է տեղյալ լինեն, որ ՄԱԿ-ը, Միջազգային քրեական դատարանը և Արդարադատության միջազգային դատարանն անտեսել են ԱՄՆ-ի այդ քայլը»: