2019թ բանակային վարժանքների ժամանակ, ԱՄՆ-ում ոհվել է 20 զինծառայող
Հունվար 19, 2020 05:15 Asia/Tehran
Վերջին տվյալների համաձայն, 2018թ համեմատ, 2019թ զորավարժանքների ժամանակ բանակում զոհվածների թիվն ավելացեկ է:
Ըստ Washington Examiner կայքի, 2019-ին զորավարժությունների ընթացքում առնվազն 20 զինծառայող է զոհվել, 70-ը վիրավորվել են: Հաղորդման համաձայն, 2018թ գրանցվել է 18 զոհ և 66 վիրավոր:
Այս վիճակագրության աճը գրանցվում է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը փորձում է բարձրացնել բանակի մարտական պատրաստվածությունը: Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո, Պենտագոնը հրապարակեց այդ երկրի պաշտպանական ռազմավարությունը, որի համաձայն, այդ երկրի նպատակն է դիմակայել այնպիսի թշնամիների, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը:
Պիտակ