ԱՄՆ-ը ձգտում է խորացնել Իրաքի ճգնաժամը
Հունվար 19, 2020 14:21 Asia/Tehran
Մեծ Բրիտանիայի ամենախոշոր հակապատերազմական շարժման ավագ անդամը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողություններն ուղղված են Իրաքում ճգնաժամի սրմանը:
Մեծ Բրիտանիայի հակապատերազմական կոալիցիայի ավագ անդամ Ջոն Ռեսն ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է. «Արևմտյան Ասիայի տարածաշրջանի իրադարձությունները գնում են այն ուղղությամբ, որ ամերիկացիների ներկայությունն այնտեղ մշտական չի լինելու: Ամերիկացիները ցանկանում են սրել առկա ճգնաժամը»:
Նա հավելել է, որ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սուլեյմանիի սպանությունն ԱՄՆ-ի ապակայունացնող քայլերի վառ օրինակն էր:
Ռեսի խոսքերով. «ԱՄՆ-ը չի ցանկանում կորցնել վերահսկողությունն Իրաքում, ուստի փորձում է սրել ճգնաժամը»:
Պիտակ