Դավութօղլուն կարևորել է Թուրքիայի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին
https://parstoday.ir/hy/news/world-i11590-Դավութօղլուն_կարևորել_է_Թուրքիայի_մասնակցությունը_ԵԱՀԿ_Մինսկի_խմբի_գործընթացին
Հայաստանը և Ռուսաստանը չեն ցանկանում, որ Թուրքիան կամ մեկ այլ երկիր մասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին: Այս մասին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ermeniahaber-ը՝ հղում կատարելով Haberler.com թուրքական լրատվական կայքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2016 08:02 Asia/Tehran
  • Դավութօղլուն կարևորել է Թուրքիայի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին

Հայաստանը և Ռուսաստանը չեն ցանկանում, որ Թուրքիան կամ մեկ այլ երկիր մասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին: Այս մասին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ermeniahaber-ը՝ հղում կատարելով Haberler.com թուրքական լրատվական կայքին:

Լրագրողների հարցին, թե որոնք պետք է լինեն Թուրքիայի քայլերը այս իրավիճակում և արդյոք կարիք կա փոխելու ԵԱՀԿ Մինսկի խմբի կառուցվածքը, Դավութօղլուն ի պատասխան մասնավորապես, ասել է.

«Գիտեք, որ մենք Մինսկի խմբի անդամ ենք: Բայց քանի դեռ ողջ գործընթացն առաջ են տանում 3 համանախագահները, մյուս անդամները դրանից դուրս են մնում: Եվ ավելին, այդ 3 երկրներում բավական հզոր հայկական լոբբի կա: Այդ իսկ պատճառով այստեղ չի կարող խոսք լինել հավասարակշռված գործընթացի մասին: Բնականաբար Հայաստանը և Ռուսաստանը չեն ցանկանում, որ Թուրքիան կամ մեկ այլ երկիր մասնակցի գործընթացին»:

Նա նաև հայտնել է, որ Թուրքիան Գերմանիայի հետ միասին նախաձեռնությամբ է հանդես եկել բոլոր անդամ երկրների մասնակցությունը գործընթացին ապահովելու համար:

armedia.am

10/4/2016