Հակապատերազմ ակտիվիստներ. ԱՄՆ-ի պատժամիջոցները պատերազմական հանցագործություն նեն
Լոնդոնում կայացած «Ցեղասպանության հիշատակում» նիստի մասնակիցները հայտարարել են, որ ԱՄՆ-ի սսահմանած պատժամիջոցները և վարած քաղաքականաությունը պատերազմական հանցագործություն են:
Կիրակի օրը կայացած նիստում, որին մասնակցել են մտավորականներ, քաղաքագետներ, իրավապաշտպաններ ու լրագրողներ, բանախոսները հայտարարել են, որ պատժամիջոցները գերտերությունների կողմից կիրառվում են որպես ճնշման լծակ:
Բերքլի համալսարանի պրոֆեսոր Ռամոն Գրոսֆոգելը, համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պատժամիջոցների զենքը կիրառում են ցեղասպանության համար, սակայն երբեք չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից:
Նա հավել է, որ ԱՄՆ-ը հակագաղութատիրական պայքարը ճնշելու նպատակով, կիրառում է այնպիսի մեխանիզմներ, ինչպես՝ պատժամիջոցները, ազգային արժույթների արժեզրկումը, դեղորայքի և սննդի պակաս առաջացնելը: