ՌԴ-Թուրքիա հարաբերությունները կարգավորվում են. Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/world-i11593-ՌԴ_Թուրքիա_հարաբերությունները_կարգավորվում_են._Չավուշօղլու
Ռուս-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժ է նկատվում: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում տալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2016 08:25 Asia/Tehran
  • ՌԴ-Թուրքիա հարաբերությունները կարգավորվում են. Չավուշօղլու

Ռուս-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժ է նկատվում: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում տալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի՝ երկու երկրների միջև ստեղծված հակամարտության նկատմամբ վերաբերմունքն ավելի գիտակից է դարձել:

«Խփված օդանավից հետո, առաջին ճգնաժամային փուլում Ռուսաստանն էմոցիոնալ էր գործում, սակայն այժմ նա առավել գիտակից է վերաբերվում մեր հարաբերություններին: Մենք չէինք ցանկանում, որ ռուսական օդանավը խփվեր, սակայն օդային տարածքը պաշտպանելու անհրաժեշտություն կար»,-ասել է Չավուշօղլուն

operativ.am/

10/4/2016