Հուքը հանդուգն հայտարարություն է արել գեներալ Ղաանիի դեմ
Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը Վաշինգտոնի վարչակազմի ահաբեկչական բնույթն ի ցույց դնող հայտարարություն անելով, խոսել է նահատակ Ղասեմ Սուլեյմանիին փոխարինող գեներալի դեմ քայլ անելու մասին:
ԱՄՆ Պետդեպարտամենտում Իրանի դեմ գործողությունների խմբի ղեկավար Բրայան Հուքն Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում «Ալ-Շարղ Ալ-Օսաթ» թերթին այսօր տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Իրանի Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիին փոխարինող գեներալ Էսմայիլ Ղաանին փորձի նրա ուղին շարունակել, նմանատիպ ճակատագրի կարժանանա:
Լեգենդար գեներալ Հաջ Ղասեմ Սուլեյմանին և նրա 8 աջակիցները 2020 թվականի հունվարի 3-ին նահատակվեցին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանում ամերիկյան ահաբեկիչ ու ագրեսոր ուժերի իրականացրած օդային հարձակման հետևանքով: