Սաուդյան Արաբիան՝ երեխաներին և լրագրողներին սպանող ռեժիմ
https://parstoday.ir/hy/news/world-i116087-Սաուդյան_Արաբիան_երեխաներին_և_լրագրողներին_սպանող_ռեժիմ
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական ​​անդամը Սաուդյան Արաբիային անվանել է երեխաներին ու լրագրողներին սպանող ռեժիմ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 24, 2020 10:47 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան՝ երեխաներին և լրագրողներին սպանող ռեժիմ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական ​​անդամը Սաուդյան Արաբիային անվանել է երեխաներին ու լրագրողներին սպանող ռեժիմ:

Հինգշաբթի օրը, Ջեֆ Բեզոսի հեռախոսի վրա հաքերային հարձակաման վերաբերյալ լուրի հրապարակումից հետո, դեմոկրատական կոնգրեսական Իլհան Օմարն իր թվիեթերյան էջում գրել է. «Եմենի երեխաներին սպանելուց հետո, Ռիադը սկսել է հաքերային հարձակումներ իրականացնել ամերիկացիների բջջային հեռախոսների դեմ»:

Նա հավելել է, որ Դոնալդ Թրամփը պետք է կանխի բռնատեր ռեժիմների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի կողմից բռնության վրա հիմնված ծրագրերի գործադրումը:

ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ փաստերի համաձայն,  Ջեֆ Բեզոսի բջջային հեռախոսը հաքերային հարձակման է ենթարկվել WhatsApp- ում Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, բին Սալմանի հեռախոսահամարին կապված հաշվի միջոցով: