Գերմանիան նախազգուշացրել է ԻԼԻՊ-ի նոր հարձակումների հավանականության մասին
(last modified Fri, 24 Jan 2020 13:31:32 GMT )
Հունվար 24, 2020 17:01 Asia/Tehran
  • Գերմանիան նախազգուշացրել է ԻԼԻՊ-ի նոր հարձակումների հավանականության մասին

Գերմանիայի պաշտպանության նախարարը նախազգուշացրել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորւոմը կարող է վերսկսել հարձակումները:

Բլումբերիգի հաղորդման համաձայն, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, Աննեգրետ Քրամփ-Քարենբաուերը հայտարարել է,. «Եթե ԻԼԻՊ-ն ազատվի ճնշումներից, կվերսկսի իր ահաբեկչական գործողությունները»:

Գերմանիայի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ Իրաքում այդ երկրի զորայինների ներկայությունն անտեղի չէ:

Վերջերս, ԱՄՆ-ի զինված ուժերը Բաղդադի օդանավակայանի մերձակայքում իրականացրեցին ռազմական գործողություն, որի հետևանքով սպանվեց ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին, ով կարևոր դերակատարություն ուներ Արևմտյան Ասիայում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: