Փարիզում տեղի է ունեցել «Սև ուրբաթ» հանրահավաքը
Ֆրանսիացի գործադուլավորները կրկին ցույց են անցկացրել Փարիզի փողոցներում ՝ բողոքելով կառավարության կենսաթոշակային ծրագրի դեմ:
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ֆրանսիայի արհիմիությունների գործադուլավորները, կառավարության կողմից կենսաթոշակային բարեփոխումների նախագծի ներկայացումից առաջ, ուրբաթ օրը բողոքի ցույց են անցկացրել, այն անվանլով «Սև ուրբաթ»:
Էմանուել Մակրոնը նպատակ ունի փոխել ներկայումս գործող կենսաթոշակային համակարգը և վերացնել որոշ մասնագիտությունների համար սահմանված արտոնությունները:
Բողոքարարները հինգշաբթի օրը նույնպես դուրս էին եկել փողոցներ, անցկացնելով ջահերով երթ:
Այս ուրբաթ, Ֆրանսիայում ընթացող բողոքի ցույցերի 50-րդ ուրբաթն էր: Երկրի ողջ տարածքում շարունակվում էին գնացքների աշխատանքի խափանումները և միլիոնավոր ֆրանսիացիները ամեն օր բախվւոմ են լուրջ խնդիրների:
Մինչ այժմ, Ֆրանսիայում տեղի ունեցող «Դեղին բաճկոնավորների» շարժման կազմակերպած բողքի ցույցերի հետևանքով, զոհվել է 11 և վիրավորվել 14 հազար մարդ: