Թուրքիայում 12 մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով:
https://parstoday.ir/hy/news/world-i116288-Թուրքիայում_12_մարդ_է_հոսպիտալացվել_կորոնավիրուսով_վարակված_լինելու_կասկածանքով
Ներկայիս Թուրքիայի Կապադովկիայի շրջանում 10 չինացի զբոսաշրջիկ և Թուրքիայի 2 քաղաքացի է հոսպիտալացվել` կորոնավիրուսի նոր տեսակով վարակված լինելու կասկածանքով: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը` հղում անելով Աքսարայի նահանգապետ Ալի Մանթըին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2020 12:03 Asia/Tehran
  • Թուրքիայում 12 մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով:

Ներկայիս Թուրքիայի Կապադովկիայի շրջանում 10 չինացի զբոսաշրջիկ և Թուրքիայի 2 քաղաքացի է հոսպիտալացվել` կորոնավիրուսի նոր տեսակով վարակված լինելու կասկածանքով: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը` հղում անելով Աքսարայի նահանգապետ Ալի Մանթըին:

«Հիվանդության ախտանշանները հայտնաբերվել են զբոսաշրջիկներից մեկի մոտ, ապահովության համար բժիշկները հոսպիտալացրել են ևս 9 մարդու, որոնք նրա հետ կապի մեջ են եղել, ինչպես նաև գիդին և ավտոբուսի վարորդին»,- հայտարարել է Մանթըն:

Հոսպիտալացված անձանցից վերցված անալիզներն ուղարկվել են Թուրքիայի առողջապահության նախարարություն: Մինչև անալիզների պատասխանների ստացվելը, զբոսաշրջիկները կգտնվեն տեղական հիվանդանոցի հատուկ ինֆեկցիոն բաժանմունքում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակի առաջացրած թոքաբորբով հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 4515-ի, որից 106-ը մահացել է, ասվում է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի տարածած հայտարարության մեջ:

Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Կամբոջայում և Ճապոնիայում:

Մեկ օր առաջ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի գիտնականները շրջակա միջավայրի վերլուծություն են իրականացրել և հաստատել են, որ 2019-nCoV-ի հավանական աղբյուրն Ուհան նահանգի Հուանանի մեծածախ առևտրի շուկան է:

Բացի այդ, այն նման է Չժեցզյան նահանգի Չժոուշան քաղաքում բնակվող չղջիկների օրգանիզմի կորոնավիրուսին: Ջերմությունը, հազը, շնչահեղձությունը համարվում են վարակի հիմնական ախտանշանները:

https://www.tert.am/am/news/2020/01/28/turkey-koronavirus/3195775