Ռուս պաշտոնյան քննադատել է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i116405-Ռուս_պաշտոնյան_քննադատել_է_ԱՄՆ_ի_հակաիրանական_պատժամիջոցները
Հակադարձելով Իրանի հետ հումանիտար փոխանակումների ցանցի ստեղծման մասին ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հայտարարությանը, միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը խիստ քննադատել է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2020 14:00 Asia/Tehran
  • Ռուս պաշտոնյան քննադատել է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները

Հակադարձելով Իրանի հետ հումանիտար փոխանակումների ցանցի ստեղծման մասին ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հայտարարությանը, միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը խիստ քննադատել է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները:

Իր թվիթերյան էջում, Միխայիլ Ուլյանովը գրել է.«Իհարկե դա լավ լուր է, սակայն մտածեք. Մենք ուրախանում ենք Իրանում կարիքավոր մարդկանց համար դեղորայք ու սննդամթերք ապահովելու համար և այդ նպատակն իրագործելու համար հատուկ մեխանիզմ էր պահանջվում: Դա այն դեպքում, երբ անգամ միջնադարում դրանք բոլորը դյուրությամբ էին հայթհայթվում»:

ԱՄՆ-ը և Շվեյցարիան հինգշաբթի օրը հայտարարեցին, որ ֆինանսական նոր մեխանիզմ է մշակվել հումանիտար ապրանքներ Իրան առաքելու համար:

Թեհրանում Շվեյցարիայի դեսպանության հաղորդագրության մեջ ասված է.«Գործադրման փուլ է փոխադրվում SHTA ֆինանսական մեխանիզմը՝ հումանիտար ապրանքներ Իրան առաքելու նպատակով»: