Ռուս պաշտոնյան քննադատել է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները
Հակադարձելով Իրանի հետ հումանիտար փոխանակումների ցանցի ստեղծման մասին ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հայտարարությանը, միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը խիստ քննադատել է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները:
Իր թվիթերյան էջում, Միխայիլ Ուլյանովը գրել է.«Իհարկե դա լավ լուր է, սակայն մտածեք. Մենք ուրախանում ենք Իրանում կարիքավոր մարդկանց համար դեղորայք ու սննդամթերք ապահովելու համար և այդ նպատակն իրագործելու համար հատուկ մեխանիզմ էր պահանջվում: Դա այն դեպքում, երբ անգամ միջնադարում դրանք բոլորը դյուրությամբ էին հայթհայթվում»:
ԱՄՆ-ը և Շվեյցարիան հինգշաբթի օրը հայտարարեցին, որ ֆինանսական նոր մեխանիզմ է մշակվել հումանիտար ապրանքներ Իրան առաքելու համար:
Թեհրանում Շվեյցարիայի դեսպանության հաղորդագրության մեջ ասված է.«Գործադրման փուլ է փոխադրվում SHTA ֆինանսական մեխանիզմը՝ հումանիտար ապրանքներ Իրան առաքելու նպատակով»: