Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Չինաստանը կշարունակի նավթ գնել Իրանից
https://parstoday.ir/hy/news/world-i116448-Չնայած_ԱՄՆ_ի_պատժամիջոցներին_Չինաստանը_կշարունակի_նավթ_գնել_Իրանից
Չնայած Իրանի նավթի դեմ ԱՄՆ-ի սահմանած բռնի պատժամիջոցներին, Չինաստանի մաքսային ծառայությունը հայտարարել է, որ այդ երկիրը կշարունակի նավթ գնել Իրանի իսլամական հանրապետությունից:
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Փետրվար 01, 2020 17:49 Asia/Tehran
  • Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Չինաստանը կշարունակի նավթ գնել Իրանից

Չնայած Իրանի նավթի դեմ ԱՄՆ-ի սահմանած բռնի պատժամիջոցներին, Չինաստանի մաքսային ծառայությունը հայտարարել է, որ այդ երկիրը կշարունակի նավթ գնել Իրանի իսլամական հանրապետությունից:

Հոնկոնգում լույս տեսնող South China Morning Post թերթը գրել է.«Չինաստանի մայքսային ծառայությունն իր վերջին զեկույցում հայտարարել է.«Պեկինը կշարունակի նավթ գնել Իրանից»:

Զեկույցում ասված է.«2019 թվականին Իրանից Չինաստան ներկրվող նավթի ծավալը կազմել է օրական 295 հազար 400 բարել»:

Թերթն ընդգծել է.«Չինաստանն ու Իրանը երկու խոշոր առևտրային գործընկերներ են և ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կարող խոչընդոտել երկու երկրի հարաբերություններին»:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ֆինանսների նախարար Սթիվեն Մենուչինը վերջերս սպառնացել են,որ պատժամիջոցներ են  սահմանելու  Չինաստանի դեմ, իրանական նավթը գնելու պատճառով: