Վաշինգտոնը Բելառուսին առաջարկել է Ռուսաստանի փոխարեն ԱՄՆ-ից նավթ գնել
Մոսկվայի և Մինսկի միջև առկա կոնֆլիկտի ֆոնին, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է ապահովել Բելառուսի նավթային կարիքները:
Ուկրաինա, Բելառուս և Ղազախստան ուղևորության շրջանակում, Մայք Պոմպեոն, շաբաթ օրը Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մաքեյի հետ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ ասել է.«ԱՄՆ-ի էներգաարտադրողները պատրաստ են մրցակցային գներով ապահովել Բելառուսի նավթի կարիքի 100 տոկոսը»:
Բելառուսն արդեն երկար տարիներ էժան գնով հում նավթ է գնում Ռուսաստանից առանց ռուսական կողմին հարկեր վճարելու և զտումից հետո զգալի շահույթով այն մատակարարում է այլ երկրներին:
Այն բանից հետո, երբ Ղրիմը 2014 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքում կցվեց Ռուսաստանին, Բելառուսը հրաժարվեց պաշտոնապես ճանաչել այդ որոշումը, ինչը հանգեցրեց երկու երկրի հարաբերությունների մթագնմանը: