Թայլանդում հայտնագործել են կորոնավիրուսի դեմ պայքարող դեղամիջոց
Թաիլանդի բժիշկները հայտարարել են, որ ՄԻԱՎ-ի ու գրիպի բուժման համար նախատեսված դեղամիջոցների համատեղումը, դրական արդյունք է տալիս կորոնավիրուսի բուժման ժամանակ:
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդմամբ, թաիլանադացի բժիշկները կորոնավիրոսով վարակված հիվանդի բուժման ժամանակ համատեղել են ՄԻԱՎ-ի ու գրիպի բուժման համար նախատեսված դեղամիջոցները և 48 ժամ հետո, հիվանդի մոտ վիրուսն այլևս չի հայտնաբերվել:
Բժիշկները նշում են, որ սա կորոնավիրուսի դեմ պայքարի վերջնական տարբերակը չէ, սակայն կարող է օգնել բարելավելու հիվանդների վիճակը:
Չինաստանի առողջապահության նախարարությունը երկուշաբթի առավոտյան հայտարարել է, որ կորոնավիրուսից մահացեկ է ևս 56 հոգի և այդպիսով,զ ոհերի թիվը հասել է 360-ի:
Չինաստանի առողջապահության նախարարությունը հասյտարարել է նաև, որ գրանցվել է վիրոսով վարակման 2 հազար 103 նոր դեպք: