Թայլանդում հայտնագործել են կորոնավիրուսի դեմ պայքարող դեղամիջոց
https://parstoday.ir/hy/news/world-i116524-Թայլանդում_հայտնագործել_են_կորոնավիրուսի_դեմ_պայքարող_դեղամիջոց
Թաիլանդի բժիշկները հայտարարել են, որ ՄԻԱՎ-ի ու գրիպի բուժման համար նախատեսված դեղամիջոցների համատեղումը, դրական արդյունք է տալիս կորոնավիրուսի բուժման ժամանակ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 03, 2020 10:37 Asia/Tehran
  • Թայլանդում հայտնագործել են կորոնավիրուսի դեմ պայքարող դեղամիջոց

Թաիլանդի բժիշկները հայտարարել են, որ ՄԻԱՎ-ի ու գրիպի բուժման համար նախատեսված դեղամիջոցների համատեղումը, դրական արդյունք է տալիս կորոնավիրուսի բուժման ժամանակ:

Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդմամբ, թաիլանադացի բժիշկները կորոնավիրոսով վարակված հիվանդի բուժման ժամանակ համատեղել են ՄԻԱՎ-ի ու գրիպի բուժման համար նախատեսված դեղամիջոցները և 48 ժամ հետո, հիվանդի մոտ վիրուսն այլևս չի հայտնաբերվել:

Բժիշկները նշում են, որ սա կորոնավիրուսի դեմ պայքարի վերջնական տարբերակը չէ, սակայն կարող է օգնել բարելավելու հիվանդների վիճակը:

Չինաստանի առողջապահության նախարարությունը երկուշաբթի առավոտյան հայտարարել է, որ կորոնավիրուսից մահացեկ է ևս 56 հոգի և այդպիսով,զ ոհերի թիվը հասել է 360-ի:

Չինաստանի առողջապահության նախարարությունը հասյտարարել է նաև, որ գրանցվել է վիրոսով վարակման 2 հազար 103 նոր դեպք: