Էրդողան. Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունները կշարունակվեն
https://parstoday.ir/hy/news/world-i116532-Էրդողան._Սիրիայի_հյուսիսում_Թուրքիայի_ռազմական_գործողությունները_կշարունակվեն
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողությունները կշարունակվեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2020 08:54 Asia/Tehran
  • Էրդողան. Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունները կշարունակվեն

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողությունները կշարունակվեն:

Երկուշաբթի օրը Ուկրաինա մեկնելուց առաջ, Ռեջեփ Թայիփ Էրդողաննն անդրադառնալով Սիրիայի հյուսիսում մի խումբ թուրք զորայինների զոհվելուն և վիրավորվելուն, հայտարարել է, որ Անկարան վճռակամ է պաշտպանելու Թուրքիայի անվտանգությունը, և նրանք, ովքեր կարծում են, թե այդ հարձակումներով կարող են խանգարել Թուրքիային, սխալվում են: 

Թուրքիայի նախագահը հավելել է, որ այդ երկրի զինված ուժերը ներկա դրությամբ ռազմական գործողություններ են իրականացնում Սիրիայի 40 շրջաններում:

Էրդողանի հայտաարութունը հնչում է  այն պայմաններում, երբ Սիրիայի բանակը, ի պատասխան ահաբեկիչների կողմից հրադադարի խախտման, վերջերս ռազմական գործողություններ սկսեց Իդլիբ նահանգում և ազատագրեց նահանգի մեծ թվով շրջաններ: