Ուկրաինան և Թուրքիան ռազմա-ֆինանսական համագործակցության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել
Փետրվար 04, 2020 06:01 Asia/Tehran
Ուկրաինան և Թուրքիան ռազմա-ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջը։
Երկու երկրների պաշտպանության նախարարները, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ, ռազմա-ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր և ֆինանսական օգնություն իրականացնելու մասին արձանագրություն են ստորագրել։
Համաձայնագրի պայմաններով նախատեսվում է Թուրքիայի կողմից մոտ 36 միլիոն դոլար տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին՝ թուրքական ռազմական և երկակի նշանակության ապրանքներ ձեռբերելու նպատակով։
1in.am
Պիտակ