Ուկրաինան և Թուրքիան ռազմա-ֆինանսական համագործակցության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել
https://parstoday.ir/hy/news/world-i116570-Ուկրաինան_և_Թուրքիան_ռազմա_ֆինանսական_համագործակցության_շուրջ_պայմանավորվածություն_են_ձեռք_բերել
Ուկրաինան և Թուրքիան ռազմա-ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2020 06:01 Asia/Tehran
  • Ուկրաինան և Թուրքիան ռազմա-ֆինանսական համագործակցության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել

Ուկրաինան և Թուրքիան ռազմա-ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջը։

Երկու երկրների պաշտպանության նախարարները, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ, ռազմա-ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր և ֆինանսական օգնություն իրականացնելու մասին արձանագրություն են ստորագրել։

Համաձայնագրի պայմաններով նախատեսվում է Թուրքիայի կողմից մոտ 36 միլիոն դոլար տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին՝ թուրքական ռազմական և երկակի նշանակության ապրանքներ ձեռբերելու նպատակով։

1in.am