Ֆրանսիացի բժիշկների և փաստաբանների բողոքի ակցիան ընդդեմ Մակրոնի
https://parstoday.ir/hy/news/world-i116580-Ֆրանսիացի_բժիշկների_և_փաստաբանների_բողոքի_ակցիան_ընդդեմ_Մակրոնի
Ֆրանսիացի փաստաբաններն ու բժիշկները Փարիզում բողոքի ակցիա են անցկացնում կենսաթոշակային օրենքը փոփոխելու կառավարության որոշման դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2020 08:23 Asia/Tehran
  • Ֆրանսիացի բժիշկների և փաստաբանների բողոքի ակցիան ընդդեմ Մակրոնի

Ֆրանսիացի փաստաբաններն ու բժիշկները Փարիզում բողոքի ակցիա են անցկացնում կենսաթոշակային օրենքը փոփոխելու կառավարության որոշման դեմ:

Ֆրանսիացի բժիշկներն ու փաստաբանները միացել են նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության քաղաքականությունների դեմ բողոքողների շարքին: Նրանք երկուշաբթի օրը, Փարիզի փողոցներում ընդարձակ ցույց են անցկացրել կենսաթոշակային բարեփոխումների դեմ: 

Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է կենսաթոշակի անցնելու պաշտոնական տարիքը 64-ի բարձրացնել: 

Ֆրանսիայում անցկացված սոցհարցումները վկայում են կենսաթոշակային համակարգում բարեփոխումների իրագործման կապակցությամբ ժողովրդի տարբեր խավերի միջև գոյություն ունեցող ճեղքվածքի մասին, այնպես որ երիտասարդներն ու տարեց բանվորները դեմ են այդ բարեփոխումներին:

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների իրագործումը նախատեսված է 2022 թվականից:

Ֆրանսիայում կառավարության այս որոշման դեմ բողոքի ցույցերն սկսվել են 2019թ. դեկտեմբերի 5-ից և դեռ շարունակվում են: