Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ուղղված թշնամական քաղաքականությունը շարունակվելու է
https://parstoday.ir/hy/news/world-i116615-Թրամփը_հայտարարել_է_որ_Իրանի_դեմ_ուղղված_թշնամական_քաղաքականությունը_շարունակվելու_է
Կոնգրեսում ունեցած ամենամյա ելույթում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ երկրի կառավարության կողմից Իրանի դեմ ուղղված տնտեսական ահաբեկչությունը և թշնամական քաղաքականությունը, շարունակվելու են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2020 06:51 Asia/Tehran
  • Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ուղղված թշնամական քաղաքականությունը շարունակվելու է

Կոնգրեսում ունեցած ամենամյա ելույթում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ երկրի կառավարության կողմից Իրանի դեմ ուղղված տնտեսական ահաբեկչությունը և թշնամական քաղաքականությունը, շարունակվելու են:

Փետրվարի 4-ին, Կոնգրեսում ունեցած երրորդ ամենամյա ելությում, Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանի ժողովդրի դեմ կիրառվող տնտեսական ահաբեկչության քաղաքականությունը շարունակվելու է: Առանց անդրադառնալու Իրանի կողմից իր պարտավորություններին հավատարիմ մնալու վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցներին,  Թրամփը Թեհրանին կոչ է արել չփորձել միջուկային զենք ստեղծել:

Իր ելույթում, Թրամփը հայտարարել է, որ Իրանի տնտեսությունն ամերիկյան պատժամիջոցների հետևանքով հայտնվել է բարդ վիճակում, սակայն Վաշինգտոնը կարող է օգնել Թեհրանին՝ կարճ ժամանակում բարելավել իր տնտեսությունը:

2018թ մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից դուրս գակուց հետո, ԱՄՆ կառավարությունը վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները և դրանց ավելացրեց  նորերը: