Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ուղղված թշնամական քաղաքականությունը շարունակվելու է
Կոնգրեսում ունեցած ամենամյա ելույթում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ երկրի կառավարության կողմից Իրանի դեմ ուղղված տնտեսական ահաբեկչությունը և թշնամական քաղաքականությունը, շարունակվելու են:
Փետրվարի 4-ին, Կոնգրեսում ունեցած երրորդ ամենամյա ելությում, Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանի ժողովդրի դեմ կիրառվող տնտեսական ահաբեկչության քաղաքականությունը շարունակվելու է: Առանց անդրադառնալու Իրանի կողմից իր պարտավորություններին հավատարիմ մնալու վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցներին, Թրամփը Թեհրանին կոչ է արել չփորձել միջուկային զենք ստեղծել:
Իր ելույթում, Թրամփը հայտարարել է, որ Իրանի տնտեսությունն ամերիկյան պատժամիջոցների հետևանքով հայտնվել է բարդ վիճակում, սակայն Վաշինգտոնը կարող է օգնել Թեհրանին՝ կարճ ժամանակում բարելավել իր տնտեսությունը:
2018թ մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից դուրս գակուց հետո, ԱՄՆ կառավարությունը վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները և դրանց ավելացրեց նորերը: