Թուրքիան քննադատել է Եվրախորհրդարանին՝ ՔԲԿ-ի ներկայացուցիչներին ընդունելու համար
Թուրքիայի նախագահի խոսնակը քննադատել է Եվրախորհրդարանի պատգամավորներին՝ Քրդստանի բանվորական կուսակցության անդամների հետ նիստ անցկացնելու համար:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հինգշաբթի օրն հայտարարել է.«Թուրքիայի կառավարության ահաբեկչական խմբերի սև ցուցակում ներառված ՔԲԿ-ի անդամների ներկայությունը Եվրամիության նիստում, նշանակում է օրինականություն տալ ահաբեկչությանն ու ահաբեկիչներին»:
Քալընն այդ կապակցությամբ Եվրախորհրդարանի քայլը որակել է «մասնակցություն հանցագործությանը»: Նա հավելել է.«Նրանք ովքեր գիտակցում են դա,պետք է դատապարտեն այս խայտառակությունը»:
Թուրքիայի ԱԳ նախարարությունը ևս հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«Նման նիստի անցկացումը, որտեղ ահաբեկչություն է քարոզվում և սպառնալիք հնչեցվում Թուրքիայի նախագահի դեմ, նշանակում է ակնհայտորեն աջակցել ահաբեկչությանը»: