ԱՄՆ-ի օկուպացիայից հետո թմրանյութերի արտադրությունը ավելացել է Աֆղանստանում
Փետրվար 08, 2020 14:25 Asia/Tehran
2001 թ.-ից ի վեր ԱՄՆ-ի զորայինների ներկայության հետևանքով, Աֆղանստանում թմրանյութերի արտադրությունն աճել է մի քանի անգամ:
Աֆղանստանի աղբյուրները հաղորդել են, որ 2018 թ.-ին ափիոնի արտադրության քանակն երկրում կազմել է 5 հազար 550 տոննա, իսկ 2019 թ.-ին այն աճել է 6 հազար 700 տոննայի:
Հաղորդման համաձայն, չնայած ԱՄՆ-ն պնդում է, որ 2018 թ-ին Աֆղանստանում կակաչի աճեցման տարածքը նվազել է, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա համեմատ ափիոնի արտադրության աճ է նկատվում:
Վերջերս Միացյալ Նահանգները կեղծ զեկույցում պնդել է, որ 2018 թվականին Աֆղանստանում կար 221 հազար հակտար կակաչի ցանքսատարածք, սակայն 2019 թ-ին Աֆղանստանում կակաչի աճեցման տարածքը նվազել է 160 հազար հեկտարի :
Պիտակ