ԱՄՆ-ն սպառնում է Բրիտանիային Չինաստանի հետ առևտրային համաձայնության հարցով
https://parstoday.ir/hy/news/world-i116754-ԱՄՆ_ն_սպառնում_է_Բրիտանիային_Չինաստանի_հետ_առևտրային_համաձայնության_հարցով
ԱՄՆ փոխնախագահը Բրիտանիայի կառավարությանն զգուշացրել է, որ Huawei չինական ընկերության հետ համաձայնությունը կարող է վտանգի տակ դնել Լոնդոնի ու Վաշինգտոնի միջև առևտրային համաձայնությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2020 15:02 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն սպառնում է Բրիտանիային Չինաստանի հետ առևտրային համաձայնության հարցով

ԱՄՆ փոխնախագահը Բրիտանիայի կառավարությանն զգուշացրել է, որ Huawei չինական ընկերության հետ համաձայնությունը կարող է վտանգի տակ դնել Լոնդոնի ու Վաշինգտոնի միջև առևտրային համաձայնությունը:

Independent, թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ասել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և պետքարտուղար Մայք Պոմպեոյին հուսահատեցրել է Huawei չինական ընկերությանը մասնաբաժին տրամադրելու կապակցությամբ Բրիտանիայի որոշումը»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք բրիտանացիների ու չինացիների միջև պայմանագիրը կհանգեցնեի Լոնդոն-Վաշինգտոն առևտրային պայմանագրի չեղարկման, Փենս ընդգծել է.«Անշուշտ այդպես կլինի»:

ԱՄՆ-ն պնդում է, որ Չինաստանի կառավարությունն այդ ընկերությունն օգտագործում է այլ երկրներում լրտեսություն իրականացնելու համար, սակայն աշխարհում հեռահաղորդակցային սարքավորումների ամենախոշոր արտադրող  Huawei ընկերությունը բազմիցս հերքել է այդ պնդումները: