Կրեմլ.«ԱՄՆ-ն բոյկոտը դարձրել է առևտրային շահույթի գործիք»
https://parstoday.ir/hy/news/world-i116880-Կրեմլ._ԱՄՆ_ն_բոյկոտը_դարձրել_է_առևտրային_շահույթի_գործիք
Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն բոյկոտը դարձրել է առևտրային շահույթի գործիք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2020 08:54 Asia/Tehran
  • Կրեմլ.«ԱՄՆ-ն բոյկոտը դարձրել է առևտրային շահույթի գործիք»

Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն բոյկոտը դարձրել է առևտրային շահույթի գործիք:

Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Դմիտրի Պեսկովն ասել է.«Իր առևտրային շահերի պահպանելու համար, ԱՄՆ-ը ապօրինի պատժամիջոցներ է իրականացնում , որոնք բոլորը վնասկար քայլեր են»:

Անդրադառնալով Վենեսուելային հովանավորելու պատճառով, Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, Կրեմլի խոսնակն ասել է.«Վաշինգտոնն այն պայմաններում է առևտրային պատժամիջոցներ սահմանում, երբ միջազգային օրենքների տեսանկյունից, երկրների դեմ նման սահմանափակումներ կիրառելն ապօրինի է»:

Ռուսաստանի պաշտոնատարները բողոքելով ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների դեմ, հայտարարել են, որ Մոսկվան ու Կարակասը ընդլայնելու են ռազմատեխնիկակակն հարաբերությունները և շարունակելու են համագործակցել էներգիայի բաժնում: